WikiLeaks. Google-ի վրա հակերների գրոհի հետևում կանգնած է ՉԺՀ-ի Քաղբյուրոյի անդամը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 5, 2010 20:44

Google-ի որոնողական ամերիկյան սերվերի վրա աղմկոտ կիբեր-գրոհը, որը տեղի ունեցավ 2009 թ. դեկտեմբերին, կազմակերպել է Չինաստանի կառավարության ներկայացուցիչը: Այս մասին հայտնի է դառնում WikiLeaks-ի` ամերիկյան դիվանագիտական գաղտնի փաստաթղթերի հրապարակումից, որոնք զետեղված են բրիտանական Guardian թերթի կայքում:

 Ըստ WikiLeaks-ի տվյալների` հրամանը հակերներին տվել է Չինաստանի կումունիստական կուսակցության բարձրաստիճան պաշտոնյան, և համաձայն ամերիկյան դիվանագետների նամակագրության` կիբեր-գրոհը Google-ի վրա “100%-անոց քաղաքական բնույթ է ունեցել և որևէ ընդհանություն չի ունեցել չինական որոնողական համակարգերի հետ մրցակցության հետ”:

Փաստաթղթում ասվում է, որ չինացի քաղաքական գործչի թշնամանքը, որի անունը չի հաղորդվում, առաջացել է այն պատճառով, որ նա որոնողական համակարգում հավաքել է իր անունը և  Google-ում հայտնաբերել մի շարք քննադատական հոդվածներ իր հասցեին:

Google-ի ներկայացուցիչները պաշտոնապես հայտարարել են, որ 2009 թ. դեկտեմբերի կեսին հակերական գրոհ է տեղի ունեցել ընկերության փոստային սերվերի վրա, և կոտրել են մի շարք չինացի իրավապաշտպանների էլեկտրոնային փոստարկղերը: Google-ը հայտարարել է, որ գրոհը եղել է “նախապատրաստված ու նպատակային” և  կատարվել է Չինաստանից: Հետաքննության ընթացքում բացահայտվել է, որ հակերները հարձակումն իրականացրել են Internet Explorer բրաուզերի վեցերորդ հնացած տարբերակից: McAfee հակավիրուսային ծրագրային ապահովման ընկերությունը հայտնել է, որ խոցելի են  Internet Explorer-ի բոլոր տարբերակները, ներառյալ` վերջինները, որոնք տեղադրված են Windows 7-ում:

Հակերների գրոհի միջադեպը, ինչպես նաև ընկերության անհամաձայնությունը խիստ գրաքննությանը, որ գործում է ՉԺՀ ինտերնետ-աղբյուրներիմ նկատմամբ, հանգեցրել են Google-ի կայքի փակմանը Չինաստանում: Սակայն որոնողական սերվերը Հոնկոնգից շարունակում էր աշխատել անգելերն և չինարեն:

“Ասոշիեյթեդ պրես” գործակալության տվյալների համաձայն` Չինաստանի իշխանությունները դեկտեմբերի 1-ին արգելափակել են WikiLeaks-ի մուտքը, որում սկսվել է իբրև թե ամերիկյան դիվանագետների ծառայողական նամակագրության ավելի քան 250 հազար աղմկոտ ֆայլերի հրապարակումը: Ավելի վաղ Չինաստանի կառավարության ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել WikiLeaks-ում հրապարակված փաստաթղթերի բովանդակությունը:

“ՌԻԱ նովոստի”

 

Դիտվել է 1219 անգամ:
Print Friendly

Leave a Reply