Մեծ Բրիտանիայից վտարում են նոր “Աննա Չափմանին”

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 5, 2010 20:38

Բրիտանական խորհրդարանի աշխատակցուհուն կասկածում են Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ:

Ռուսաստանցի Կատյա  Զատուլիվետերը, որ աշխատում է որպես օգնական բրիտանական խորհրդարանում,  շուտով կարտաքսվի Ռուսաստանի  համար լրտեսության մեջ կասկածվելու պատճառով:

Sunday Time-ի տեղեկությամբ` Զատուլիվետերը ձերբակալվել է Մեծ Բրիտանիայի ոստիկանության և սահմանապահ ծառայության ստուգումների ժամանակ, իսկ այժմ նա սպասում է իր արտաքսմանը “անվտանգ տեղ”:

Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները երկար ժամանակ “մշակել” են 25-ամյա ռուս աղջկան և վստահ են, որ հենց նա է տեղեկություններ “հոսեցնում” Մոսկվա:

Ըստ բրիտանական հակահետախուզության M15 ծառայության, Կատյան ռուսական հետախուզության “քնած գործակալ” է:

Ընդ որում, նա հաջողությամբ աշխատում է Պորտսմուտում լիբերալ-դեմոկրատ Մայք Հենկոկի` Համայնքների պալատի պաշտպանության հարցերի կոմիտեի անդամի օգնականի պաշտոնում: “Շեֆը” ցնցված է հատուկ ծառայությունների պահանջներից և արդեն հասցրել է հայտարարել, որ իր ենթակա Զատուլիվետերը որևէ ընդհանրություն չունի լրտեսության հետ: Բացի այդ, Հենկոկն ասել է, որ իրենք կբողոքարկեն որոշումը:

Հետախուզության հրատարակության աղբյուրը հաստատել է, որ Կատյայի ներկայությունը “չի նպաստում ազգային անվտանգության պահպանմանը”, ուստի նրան “դուռն են ցույց տվել”: Ռուսաստանցու ղեկավարը, իր հերթին, չի կասկածում, որ իր աշխատակցուհին կարդարացվի:

Օգոստոսին բրիտանական ԶԼՄ-ները հաղորդեցին, որ աղջկան ձերբակալել են Լոնդոնի “Գետվիկ” օդանավակայանում, երբ նա վերադառնում էր Մեծ Բրիտանիա, և մանրամասն հարցաքննել են Հենկոկի ապարատում նրա աշխատանքի բնույթի մասին, ինչպես նաև նրա սիրավեպի մասին ՆԱՏՕ-ի ոմն սպայի հետ:

“Սառը պատերազմի” ժամանակներից ի վեր առաջին անգամ է, որ խորհրդարանի աշխատակցի    են ձերբակալում Ռուսաստանի համար լրտեսության կասկածանքով:

Դիտվել է 1162 անգամ:
Print Friendly

Leave a Reply