Hurriyet Daily News: Մեսրոպ Երկրորդ պատրիարքը` կյանքի եւ մահվան միջեւ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 5, 2010 17:40

NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է Վերջիխան Զիֆլիօղլուի հոդվածը, որը հրապարակվել է թուրքական Hurriyet Daily News and Economic Review պարբերականում:

Ստամբուլի հայ համայնքը նոր պատրիարքի ե քվեատուփի փնտրտուքի միջեւ մոռացել է դեռեւս ողջ Մեսրոպ Երկրորդ պատրիարքի առողջության մասին:

Պատրիարքարանի փակ դռների ետեւում Մեսրոպ Երկրորդը ծեր մոր հսկայական օգնությամբ փորձում է պայքարել մահվան դեմ: Կյանքի եւ մահվան միջեւ սահմանը նրա համար աննշմարելի է:

Քանի որ մահվան սպառնալիքը մեծ է հայ համայնքը քվեատուփ է փնտրում համայնքից դուրս: Ներսում հոգեւոր առաջնորդներն ավելի շատ քաոս են առաջացնում, քան վերահսկում են իրավիճակը: Հայ համայնքը մաս-մաս է լինում, քանի որ յուրաքանչյուրն իր թեկնածուին է ուզում տեսնել Մեսրոպ Երկրորդի տեղում:

Հոգեւոր առաջնորդների եւ համայնքի եսապաշտությունը տեղափոխվել է դատարան: Պատրիարքարանի պատմության մեջ առաջին անգամ թուրքական պետությունը դրդված է միջամտել ընտրությունների գործընթացին:

Կասկածելի հիվանդություն, հիվանդագին գործընթաց:

2007-ին հայ համայնքի հիմնախնդիրները մեղմելու համար Մեսրոպ Երկրորդը երկրի ծանր քաղաքական իրավիճակում հայտարարություններ էր անում: Սակայն նրան սկսեցին այն աստիճան սպառնալ, որ նա նույնիսկ հրաժարական տալու որոշում կայացրեց, սակայն եկեղեցու օրենքներն այդ հնարավորություն չեն տալիս: Մեսրոպ Երկրորդը մնաց ճակատագրի քմահաճույքին: Այդ զարգացումները քիչ էին, Հրանտ Դինքի սպանությունը մեծ հարված եղավ համայնքին: Երբ բոլորը խոսում էին այդ մասին, Մեսրոպ Երկրորդը հիվանդավ: Ոչ ոք չէր ուզում հավատալ, քանի որ նա երիտասարդ եւ առողջ մարդ էր: Սակայն պատրիարքարանը հաստատեց, որ Մեսրոպ Երկրորդ հիվանդ է անբուժելի դեմենցիայով, նույնն է ինչ թուլամտություն, կամ Ալցհեյմերի հիվանդություն: Ոմանք կասկածելի համարեցին այդպիսի ախտորոշումը: Հոգեւոր խորհուրդն անհանգստացած էր ընտրություններով, իսկ Գործադիր կոմիտեն չպաշտպանեց Մեսրոպ Երկրորդին: Ոչ ոք չէր խոսում, բոլորը նախընտրում էին լռել: Կրքոտ, ուժեղ, խելացի մարդ եւ, հանկարծ, ծերունական թուլամտություն, կամ պայքար մահվան հետ…

Ոչ ոք հարցականի տա դա չէր դնում: Անկասկած, Թուրքիայի հայերի Պատրիարքարանը եւ Սամբուլի հայ համայնքը հիվանդագին գործընթացի միջով են անցնում: Սակայն, հնարավոր է, որ այս պատմությունն ապագայում իրական պատասխաններ տա այսօրվա հարցերին:

Դիտվել է 1520 անգամ:
Print Friendly

Leave a Reply