Ա. Դավութօղլու. «Ադրբեջանը Թուրքիայի բնական դաշնակիցն ու հարևանն է»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 27, 2009 19:17

davutoglu«Ադրբեջանի կայունությունը, ապագան և տարածքային ամբողջականությունը շատ կարևոր են Թուրքիայի համար: Թուրքիան և Բաքուն բնական դաշնակիցներ ու հարևաններ են»,-հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Բաքվում ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսում: Ըստ նրա` Ադրբեջանի հզորացումը նշանակում է Թուրքիայի հզորացում, և այս հանգամանքը գիտակցում են բոլորը Թուրքիայում, անկախ իրենց քաղաքական հայացքներից: Անդրադառնալով տարածաշրջանի այլ երկրների` մասնավորապես Հայաստանի նկատմամբ Անկարայի քաղաքականությանը` Դավութօղլուն նշել է, որ տարածաշրջանը պետք է զերծ լինի օկուպացիաներից և լարվածությունից: «Մենք միշտ ասել ենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցը վաղ թե ուշ պետք է կարգավորվի: Թուրքիայի տեսակետն այս հարցում հստակ է` հիմնախնդիրը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա»,-հայտարարել է Թուրքիայի Արտաքին գերատեսչության ղեկավարը` չմանրամասնելով, թե որ տարածքների մասին է խոսքը:

Milliyet, Anadolu Agency

Դիտվել է 1184 անգամ:
Print Friendly

Leave a Reply