Հայտարարվել է Տու-154 ինքնաթիռի վթարի ոչ պաշտոնական վարկածը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 5, 2010 13:52

Ըստ ոչ պաշտոնական տվյալների` “Դաղստանի ավիաուղիների” Տու-154 ինքնաթիռի վթարի հիմնական վարկածը անձնակազմի սխալն է: Այդ մասին կիրակի օրը “Ինտերֆաքս” գործակալությանը հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը: “Ըստ ավիածառայությունների մասնագետների եզրակացության` անձնակազմը բարձրանալիս մոռացել է միացնել վառելիքի մատակարարման պոմպերը, դրա հետևանքով համակարգ օդ է թափանցել, ինչն էլ հանգեցրել է բոլոր երեք շարժիչների խափանմանը”,- բացատրել է գործակալության զրուցակիցը:

Այս վարկածը հաստատել կամ ժխտել կարող է օբյեկտիվ հսկողության սարքերի վերծանումը, ինչն էլ սկսվել է կիրակի գիշերը: ՌԴ Միջպետական ավիացիայի կոմիտեի մասնագետները և Քննչական կոմիտեի քննիչները չեն մեկնաբանել այս տեղեկությունը և խորհուրդ են տվել գործակալությանը հապճեպ եզրակացություններ չանել, քանի դեռ չի ավարտվել “սև արկղի” վերլուծությունը:

Իսկ “Դաղստանի ավիաուղիների” գլխավոր տնօրեն Միրզա Օմարիևը շաբաթ երեկոյան լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ վթարի պատճառ չեն կարող լինել ինքնաթիռի ոչ ճիշտ գործարկումը կամ տեխնիկական  անսարք վիճակը: Նա հիշեցրեց, որ 1992 թ. թողարկված ինքնաթիռը 2009 թ. Վնուկովոյում հիմնական վերանորոգում է անցել:

Ըստ Օմարիևի, վթարված Տու-154-ը վարել է շատ փորձառու անձնակազմ: Օրինակ` հրամանատար Զամարժաևը 17 հազար ժամ թռիչք է կատարել, 10 հազարը` հենց Տու-154-ով:

Դեկտեմբերի 4-ին` ցերեկը, ինքնաթիռի կոշտ վայրէջքի պատճառով մահացավ երկու հոգի` Դաղստանի ղեկավարի եղբայր, 50-ամյա Հաջիմուրադ Մագոմեդովը և ՌԴ սահմանադրական դատարանի դատավոր Հադիս Հաջիևի 80-ամյա մայրը: Հոսպիտալացվել է 55 մարդ, ավելի քան 30 հոգի բժշկական օգնություն է ստացել Դոմոդեդովո օդանավակայանում:

Դիտվել է 1390 անգամ:
Print Friendly

Leave a Reply