Ռոման Պոլանսկին նվաճեց վեց “Եվրո Օսկար”
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 5, 2010 13:48
Տալլինում Եվրոպայի ակադեմիայի պարգևների շնորհման արարողության ժամանակ կինոռեժիսորը հանրության հետ հաղորդակցվում էր սքայպով:
Հաղթող դարձավ Ռոման Պոլանսկին, որի “Ուրվական” քաղաքական թրիլլերն անսպասելիորեն արժանացավ միանգամից վեց արձանիկի` լավագույն ռեժիսորական աշխատանքի, տղամարդու դերի (Յուեն Մակգրեգորը խաղում է երիտասարդ գրողի դերը, որը համաձայնել է դառնալ “գրական նեգր” Բրիտանիայի նախկին վարչապետի մոտ), սցենարի, բեմադրող նկարչի աշխատանքի, երաժշտության համար և, վերջապես, որպես “տարվա լավագույն եվրոպական ֆիլմ”:
Միջազգային պարգևների առատությունը այս լավ, բայց ոչ գերազանց ֆիլմի համար բացատրվում է կինոաշխարհի` նշանավոր ռեժիսորին աջակցելու ցանկությամբ, որը հայտնի պատճառով դժվարին դրության մեջ է: Տալլինում դա արձանագրվեց հերթական անգամ:
Ինքնին հասկանալի է, որ Պոլանսկին չէր կարողացել ներկայանալ արարողությանը, սակայն հետևում էր դրան սքայպով: Նա յուրսքանչյուր պարգևից հետո անկեղծորեն շնորհակալություն էր հայտնում կինոակադեմիկոսներին և բոլոր հավաքվածներին:
Էստոնիայի մայրաքաղաք չէր ժամանել նաև Յուեն Մակգրեգորը: “Մուլեն Ռուժի” և “Հրեշտակների ու սատանաների” աստղը տեսաերիզ էր ուղարկել Թաիլանդինց` իր հերթական ֆիլմի նկարահանման հրապարակից:
Իսկ Ժուլյետ Բինոշը ոչ միայն ժամանել էր, այլև հուզիչ ելույթ ունեցավ կոմպոզիտոր Գաբրիել Յարեդի պատվին, ում հանձնեց “համաշխարհային կինոյում ունեցած ձեռքբերումների համար” մրցանակը: Յարեդը ավելի քան 80 ֆիլմի երաժշտություն է գրել, այդ թվում և “Անգլիական պացիենտի”:
Եվրոպական կինակադեմիայի նախագահ Վիմ Վենդերսը, հանձնելով մրցանակը շվեյցարացի Բրունո Հանցին, որ երեք անգամ նկարահանվել է իր մոտ (հիշատակության արժանի է Հիտլերի դերը “Բունկեր” կինոնկարում), պատմեց, թե ինչպես Հանցը փրկել հանգուցյալ Դենիս Հոպպերի կյանքը: “Ամերիկացի ընկեր” ֆիլմի նկարահանման ժամանակ նա խփել է Հոպպերի քթին: Վերջինս դադարել է թմրանյութեր օգտագործել և սկսել է ավելի լուրջ վերբերվել իր դերասանական մասնագիտությանը:
“Ժողովրդի ընտրություն” անվանակարգում “Եվրո Օսկարը” նվաճեց Բելգիացի Ժակո վան Դորմելի “Պարոն Ոչ ոքը”:
Շմուել Մաոզի “Լիբանանը” բավարարվեց երկու արձանիկով` լավագույն օպերատորական աշխատանքի համար և որպես տարվա “եվրոպական հայտնագործություն”: Տարեց իսրայելցին, դառնալով անցած տարվա Վենետիկի փառատոնի գլխավոր մրցանակակիրը, հավատացրեց ներկաներին, որ հայտնագործություն կարելի է դառնալ ցանկացած տարիքում, անգամ` տարեց հասակում:
Լավագույն անիմացիոն ժապավեն ճանաչվեց Սիլվանա Շոմեի “Աճպարարը”: Լավագույն դերասանուհի ճանաչվեց ֆրանսուհի Սիլվի Տեստյուն, որ հիանալի է խաղացել ավստրուհի Ջեսիկա Հաուսների գերազանց “Լուրդ” ֆիլմի գլխավոր հերոսի դերը:
Ստաս Տիրկին






Facebook
Tweet This
Email This Post
