Իսպանիայի ավիադիսպետչերների հերթափոխը անցել է աշխատանքի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 5, 2010 13:33

Այն ավիադիսպետչերների մեծ մասը, որոնք պետք է Մադրիդում, Բարսելոնում, Սեվիլում և Պալմա դե Մայրոկայում փոխարինեին իրենց գործընկերներին, ներկայացել են աշխատանքի: Այս մասին կիրակի հաղորդում է Իսպանիայի օդանավակայանների և օդային տրանսպորտի կառավարման կայքը (AENA):

Ուրբաթ օրը Իսպանիայի բոլոր ավիադիսպետչերները, ի նշան բողոքի ընդդեմ աշխատանքի պայմանների փոփոխության, աշխատանքի չներկայացան, երկրում դադարեցվեցին թռիչքները: Սակայն իշխանությունները երկրում արտակարգ դրություն հայտարարեցին, և դիսպետչերները սկսեցին կամաց-կամաց վերադառնալ աշխատավայր, օդային հաղորդակցությունը վերականգնվեց:

Գերատեսչության տեղեկատվության համաձայն` օդային տարածությունը բացվելուց հետո (մեր ժամանակով ժ. 2.00-ին) Իսպանիայում իրականացվել է 412 չվերթ:

Չնայած իրավիճակի նկատելի բարելավմանը` AENA-ն նախկինի պես հանձնարարում է ուղևորներին նախապես տեղեկանալ իրենց չվերթի մասին, նոր միայն մեկնել օդանավակայան:

AENA-ն ստիպված էր ուրբաթ օրը ավիադիսպետչերների զանգվածաբար աշխատանքի վայրը լքելու պատճառով փակել փաստորեն ամբողջ Իսպանիայի օդային տարածքը, բացառությամբ Անդալուզիայի:  Գործադուլի պատճառով բազմաթիվ ավիափոխադրողներ, այդ թվում Iberia-ն, Ryanair-ը, Spanair-ը, Air Europa-ն, Air France-ը и KLM-ն, հետձգեցին շաբաթ և կիրակի օրերի բոլոր չվերթները:

Իրավիճակը սկսեց կարգավորվել շաբաթ կեսօրին, երբ Իսպանիան, ժողովրդավարության 32 տարիների ընթացքում առաջին անգամ, հայտարարեց երկրում արտակարգ դրություն: Արտակարգ դրություն հայտարարելուց մոտ մեկ ժամ անց, որը նախատեսում էր նաև ռազմա-իրավաբանական պատժամիջոցներ ավիադիսպետչերների նկատմամբ երկրի օդայաին տարածքի վերասկողությունը ստանձնած զինվորականներին չենթարկվելու համար, ավիադիսպետչերների մեծ մասը աշխատանքի ներկայացավ: Դա հնարավորություն տվեց բացելու երկրի օդային տարածքը:

Օդանավակայանների մեծ մասն արդեն սկսել է օդանավեր ընդունել և ուղարկել: Մի շարք ընկերություններ, որոնք հետաձգել էին իրենց չվերթները, սկսեցին թռիչքներ իրականացնել ըստ շաբաթ օրվա չվացուցակի:

Կառավարությունը կարծում է, որ իրավիճակի լիակատար կարգավորման համար կպահանջվի 24-48 ժամ:

Դիտվել է 1296 անգամ:
Print Friendly

Leave a Reply