Իսրայելում ձերբակալել են Հայֆի շրջանում բռնկված հրդեհի ենթադրյալ մեղավորներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 5, 2010 13:27

Reuters-ի հաղորդմամբ`Իսրայելի ոստիկանությունը հայտարարել է երկու մարդու ձերբակալության մասին, որոնք ենթադրաբար եղել են Հայֆի շրջանում բռնկված հրդեհի մեղավորները: Ընդ որում, ինչպես նշել են ոստիկանությունում, բռնկումը տեղի է ունեցել ձերբակալվածների անփուփության, ոչ թե ինչ-որ միտումնավոր գործողության  հետևանքով:

Իսրայելում այժմ մոլեգնում են անտառային հրդեհները, կրակի ճարակ են դարձել Հայֆի քաղաքից հարավ գտնվող Կարմել սարի անտառները: Հրշեջ ծառայություններին առայժմ չի հաջողվում սանձահարել տարերքը, իսկ երկրի իրավապահ մարմինները շարունակում են տարհանել մարդկանց, ներառյալ` տեղի բանտարկյալներին:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Մեդվեդևը կարգադրել է արտակարգ իրավիճակների նախարարությանը (ԱԻՆ) լրացուցիչ ուժեր ուղարկել Իսրայելի հրդեհի դեմ պայքարելու համար: ԱԻՆ-ի ղեկավար Սերգեյ Շոյգուն արդեն զեկուցել է նախագահին իսրայելցիներին օգնություն ցույց տալու ձեռնարկումների մասին:

Դիտվել է 1126 անգամ:
Print Friendly

Leave a Reply