Թբիլիսի. ԵԱՀԿ գագաթնաժողովում Ռուսաստանին պատին դեմ տվեցին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 5, 2010 13:20

Վրաստանի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի ղեկավար Ակակի Մինաշվիլին հայտարարեց, որ Ռուսաստանը փորձում էր ԵԱՀԿ Աստանայում կայացած գագաթնաժողովն օգտագործել իր գործողությունները Վրաստանի նկատմամբ օրինականացնելու համար:

Ինչպես հաղորդում է «Грузия Online»-ը, Մինաշվիլին հայտարարել է, որ Աստանայում բազմաթիվ հայտարարություններ են արվել ի պաշտպանություն Վրաստանի, քանի որ “Վրաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը կարևոր տարր են եվրոպական երկրների և դրանց ղեկավարների համար”: Նրա խոսքով` Վրաստանը դիվանագիտական ճնշման ճանապարհով կստիպի Ռուսաստանին գործել այն կանոններով, որոնք ընդունելի են Թբիլիսիի համար:

“Ռուսաստանը քննադատության չէր սպասում գագաթնաժողովում, ի պաշտպանություն Վրաստանի հայտարարությունները նրա համար անակնկալ էին և անընդունելի, ինչի կապակցությամբ Ռուսաստանը պատին դեմ առավ”,- հայտնել է Մինաշվիլին:

Նա կարծում է, թե Ռուսաստանը ստիպված է երկխոսություն սկսել Վրաստանի հետ: “Ռուսները դեմ են երկխոսությանը` բերելով անհեթեթ փաստարկներ: Սակայն նրանք անպայման ստիպված կլինեն զիջումների գնալ և երկխոսություն սկսել”,- ասել է Ակակի Մինաշվիլին:

Դիտվել է 1138 անգամ:
Print Friendly

Leave a Reply