Պոլսո հայոց պատրիարքարանը հանդես է եկել գրավոր հայտարարությամբ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 5, 2010 10:59

Երեկ Պոլսո հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նիստի ժամանակ, նոր պատրիարքի ընտրության հետ կապված վերջին թեժ զարգացումները սաստելու համար որոշում է ընդունվել հանդես գալ գրավոր հայտարարությամբ:
Այս մասին իրազեկում է «Էրմենիհաբեր» (Ermenihaber.am) լրատվական կայքը:

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Շրջանառվող այն լուրերը, թե պետություը փորձում է հայկական համայնքին զրկել իր հոգևոր առաջնորդին ընտրելու իրավունքից, անհիմն են ու չեն համապատասխանում իրականությանը: Ներկայիս պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի մահվանից հետո, նոր առաջնորդը կընտրվի այնպես, ինչպես դա եղել է մինչև հիմա` պատրիարքարանի կարգերին ու ավանդույթներին համաձայն: Այս հարցում ոչ մի փոփոխություն քննարկման ենթակա չէ»:

Նշենք, որ ներկայիս Պոլսո պատրիարք Մեսրոպ 2-րդ Մութաֆյանը ծանր հիվանդ է։ Ստամբուլահայերի մի մասը պնդում է, որ պետք է ընտրել նոր պատրիարք, սակայն, ըստ սահմանված կարգի, հոգևոր նոր առաջնորդը կարող է ընտրվել միայն նախկին պատրիարքի մահվան դեպքում։

Այս քննարկումների հետ կապված թուրքական կառավարությունը հայտարարել էր իր որոշումը, համաձայն որի, նշանակվել էր աթոռակից պատրիարք:

Աղբյուր` Panorama.am

Դիտվել է 1198 անգամ:
Print Friendly

Leave a Reply