Տու-154 օդանավը վայէջք կատարեց առանց նավագնացության համակարգի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 5, 2010 10:04
Դոմոդեդովո օդանավակայանում կոշտ վայրէջք կատարող Տու-154 ինքնաթիռի երեք շարժիչները, գեներատորը և նավագնացության համարակարգը խափանվել են: Այդ մասին հաղորդում է “ՌԻԱ նովոստին”` հղում անելով Ռոսավիացիայի ներկայացուցչին:
“Երբ ինքնաթիռը 9 հազար 100 մետր բարձրության վրա էր, բացի շարժիչներից, ինքնաթիռում չգործեցին նաև գեներատորներն ու նավագնացության համակարգը”,- պատմել է գործակալության աղբյուրը:
“Ինտերֆաքսը”, հղում անելով Ռոսավիացիային, հաղորդում է, որ օդանավի անձնակազմը տեղեկություն է հաղորդել շարժիչների խափանման մասին ժամը 14:20-ին: Երկու րոպե անց հայտնել է բոլոր շարժիչների, գեներատորի և նավագնացության սարքավորումներիխափանման մասին:
Ավելի վաղ տեղեկություն էր հաղորդվում, թե օդանավի թռիչքի ժամանակ խափանվել են երկու շարժիչները, իսկ երրորդը կանգ է առել վթարային վայրէջքի ժամանակ:
Վայրէջքի ժամանակ օդաչուները կապ էին պահպանում դիսպետչերների հետ, որոնք օգնել են ճշտել վայրէջքի ուղին: Նավագնացության խափանման և բարդ եղանակային պայմանների պատճառով օդաչուները չեն կարողացել հայտնվել ճիշտ վազքուղում: Օդանավը իջել է վազքուղուց աջ, հատել է այն և ուղղվել դեպի անվտանգության կողային ուղին: Այնուհետև բախվել է ոչ մեծ բլուրի և երեք մասի բաժանվել:
Ըստ առողջապահության և սոցիալական զարգացման նախարարության ճշտված տվյալների` վթարի հետևանքով զոհվել է երկու մարդ, տուժողների թիվը հասնում է 83-ի:






Facebook
Tweet This
Email This Post
