Ավիադիսպետչերները Իսպանիան հասցրին արտակարգ դրության
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 5, 2010 10:01
Շաբաթ կեսօրին Իսպանացի ավիսդիսպետչերների գործադուլը երկրի իշխանություններին ստիպեց հայտարարել արտակարգ դրություն: Իսպանիայի ամբողջ օդային տարածքը փակվեց թռիչքների համար: Այն վերահսկում էր պաշտպանության նախարարությունը: Տեղական գլխավոր ավիափոխադրողը` “Իբերիա” ընկերությունը, հետաձգել էր իր բոլոր չվերթները մինչև կիրակի առավոտ: Իրավիճակի պատանդը դարձան տասնյակհազարավոր ուղևորներ:
Իսպանիայի ավիադիսպետչերները հրաժարվեցին աշխատել կառավարության նոր օրենքով: Նրանք դեմ են աշխատանքի խիստ ռեժիմին: Օդանավակայանի այդ աշխատակիցների գործադուլը լուրջ հարց է: Առանց նրանց, ինչպես և առանց օդաչուների, ուղևորատար ինքնաթիռները չեն թռչում: Ու թեպետ Իսպանիայի օդային տարածքը վերահսկում էին զինվորականները, ուսադիրներով մարդիկ չէին կարող լիարժեք փոխարինել քաղաքացիական ավիացիայի դիսպետչերներին: Այս զանգվածային բախումից ամենից շատ տուժում են ուսևորները: Նրանք, ովքեր չէին հասցրել մեկնել Իսպանիայից նախօրեին, ստիպված էին ամբողջ գիշերն անցկացնել տերմինալում` սպասելով իրենց չվերթին: Մարդկանց ուտելիք ու ընպելիքներ էին բաժանում: Մադրիդում մետրոն աշխատում էր շուրջօրյա ռեժիմով: Սա նրանց համար, ովքեր հոգնել էին օդանավակայանում նստելուց և ուզում էին տուն վերադառնալ:
Դիսպետչերները գործադուլ հայտարարեցին հենց այն օրերին, երբ շատ իսպանացիներ պատրաստվում էին հանգստանալու մեկնել ուրիշ երկրներ. Դեկտեմբերի 6-ը և 8-ը Իսպանիայում տոներ են: Բայց հիմա հանգստյան օրեր անվերադարձ ձախողվել են: Տուժեցին նաև օտարերկրացիները: Նրանք էլ բավական մեծ թիվ են կազմում օդանավակայաններում:
Շաբաթ երեկոյան Associated Press-ը, հղում անելով երկրի կառավարությանը, հաղորդեց, որ Իսպանիայի օդային տարածքը բաց է: Միաժամանակ Իսպանիայի ենթակառուցվածքների նախարար Խոսե Բլանկոն ավելացրեց, որ օդային հաղորդակցության կարգավորման կարելի է սպասել միայն 24-48 ժամվա ընթացքում:






Facebook
Tweet This
Email This Post
