Անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում կրկին արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման նկատելի աճ
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | December 4, 2010 18:33
Անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում կրկին արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման նկատելի աճ: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 350 կրակոց, որից միայն 50-ը` “Սև նետ” խոշոր տրամաչափի հեռահար և “СВД” դիպուկահար հրացաններից: Առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվել Ասկերանի և Մարտակերտի պաշտպանական ուղղություններում տեղաբաշխված հայկական դիրքերի վրա:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:
ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին






Facebook
Tweet This
Email This Post
