Հաղթանակ Թուրքիայում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 4, 2010 12:24

Թուրքիայում անցկացվող  մինչև 16 տարեկան շախմատիստների համաշխարհային Օլիմպիադայի ավարտից մեկ տուր առաջ Հայաստանի հավաքականը նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Նախավերջին` 9-րդ տուրում հայ շախամտիստները 3:1 հաշվով հաղթեցին Սիրիայի հավաքականին և անհասանելի դարձան մրցակիցների համար: Մեր երկրի ներկայացուցիչները իններորդ անընդմեջ հաղթանակը տարան և վաստակեցին 28,5 միավոր:  Երկրորդ տեղը զբաղեցնող Ռուսաստանի թիմն ունի 24,5 միավոր: Հայաստանի հավաքականի մարզիչն է գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը: Հավաքականի կազմում են` Կարեն Գրիգորյանը, Ռոբերտ Աղասարյանը, Հովհաննես Գաբուզյանը, Դավիթ Շահինյանը և Տիգրան Պետրոսյանը: Վերջին` 10-րդ տուրում Հայաստանի հավաքանի մրցակիցը  Թուրքիայի երկրորդ թիմն է: Հավելենք, որ Հայաստանի պատանեկան հավաքականը երկրորդ անգամ է նվաճում Օլիմպիադայի չեմպիոնի տիտղոսը: 1998-ին մեր երկրի ընտրանու կազմում կազմում չեմպիոն էին դարձել Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը և Վարուժան Հակոբյանը:

Դիտվել է 2338 անգամ:
Print Friendly

Leave a Reply