«Շիրակն» ու «Արարատը» խաղացին ոչ-ոքի

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 26, 2009 16:38

Տևական ընդմիջումից հետո վերսկսված ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության «Շիրակ»-«Արարատ» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով: Գյումրիի քաղաքային մարզադաշտում երեկ կայացած հանդիպման 21-րդ րոպեին «Արարատի» խաղացողներից Արտակ Գրիգորյանը բացեց հաշիվը: 71-րդ րոպեին տանտերերից Տիգրան Դավթյանին հաջողվեց վերկանգնել հավասարակշռությունը` 1:1: Սակայն 79-րդ րոպեին «Շիրակի» դարպասը գրավեց «Արարարտի» ֆուտբոլիստ Վալերի Ցիգանենկոն:

Թվում էր, թե «Արարարտը» այս մրցաշրջանում առաջին հաղթանակը կտանի: Սակայն մրցավարի ավելացրած խաղաժամանակում (90+2) «Շիրակի» ֆուտբոլիստներից Կարեն Խաչատրյանը խփեց պատասխան գնդակը` 2:2: Այսպիսով, թիմերը 1-ական միավոր վաստակեցին:

Անցկացրած 15 խաղից հետո «Շիրակն» ունի 14, իսկ «Արարատը»`2 միավոր: Այս թիմերը մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են համապատասխանաբար 6-րդ և 8-րդ հորիզոնականները:

Դիտվել է 1161 անգամ:
Print Friendly

Leave a Reply