«Ազովմաշի գավաթում» հայերը 2 ոսկե մեդալ են նվաճել
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | July 26, 2009 16:31Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից Սասուն Ղամբարյանը (66 կգ), Արթուր Շահինյանը (84 կգ), հաղթելով իրենց բոլոր մրցակիցներին, ճանաչվել են ուժեղագույն:
Շահինյանը եզրարափակչում առավելության է հասել Հայաստանի մեկ այլ ներկայացուցչի` Տիգրան Սահակյանի նկատմամբ, որն էլ արծաթ է ստացել: Ռոման Ամոյանն էլ (55 կգ) բավարարվել է բրոնզե պարգևով: Այս մրցաշարը կրում է «Ազովմաշի գավաթ» անվանումը, և դրան մասնակցում են մեկուկես տասնյակ երկրների ըմբիշներ:






Facebook
Tweet This
Email This Post
