Լյուդվիգ Քոչարյանը Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան առաջնության բրոզե մեդալակիր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 26, 2009 16:31

 Սերբիայում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության 50 կգ քաշայինների պայքարում  պատվո պատվանդանի 3-րդ աստիճանին կանգնեց Լյուդվիգ Քոչարյանը: Բրոնզե մեդալի համար մրցամարտում նա հաղթեց ուկրաինացի Ալեքսանդր Լիտվինովին:

Նույնպիսի պատվի կարող էր արժանանալ նաև Ալբերտ Վարդանյանը, սակայն 42 կգ քաշային ըմբիշր բրոնզե մեդալի համար մրցամարտում պարտվեց ուկրաինացի Իվան Պավլենկոյին և ի վերջո բավարվեց 5-րդ  հորիզոնականը զբաղեցնելով:

58 կգ քաշային Հայկ Արշակյանն էլ  վճռական գոտեմարտում բրոնզե մեդալը զիջեց թուրք Մոստաֆա Կասյոլուին և նույնպես ճանաչվեց 5-րդը:

Մեր հավաքականի մյուս անդամներն ավելի անհաջող մրցելույթներ ունեցան:

Դիտվել է 1257 անգամ:
Print Friendly

Leave a Reply