Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Գյունթեր Բեխլերը:

Պաշտոնական, Օրվա լուր | | December 3, 2010 18:55

Նախագահը շնորհավորել է դեսպանին և ընդգծել, որ մեր երկիրը շահագրգռված է Շվեյցարիայի Համադաշնության հետ հարաբերությունները զարգացնելու գործում, ինչին զգալիորեն կարող է նպաստել երկու երկրների միջև վերջին շրջանում ձևավորված ակտիվ երկխոսությունը:

Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Շվեյցարիայի կառավարությանը` մեր երկրին ցուցաբերած օժանդակության ու Հայոց ցեղասպանության ճանաչման, ինչպես նաև հայկական համայնքի կենսագործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծման համար:

Երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերից բացի, զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին: Դեսպան Գյունթեր Բեխլերն ընդգծել է, որ Շվեյցարիան շարունակելու է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանն ուղղված ջանքերը:-

Դիտվել է 1561 անգամ:
Print Friendly

Leave a Reply