Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 3, 2010 18:45

Դեկտեմբերի 3-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը  եւ  դեկտեմբերի 6-9-ի  ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի  որոշման նախագիծը: ԱԺ ութերորդ  նստաշրջանի օրակարգի լրացումներ բաժնում ընդգրկվել է 9 հարց: ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 107 հարց, միջազգային 12 պայմանագիր:

Չորրորդ գումարման ԱԺ ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը  եւ դեկտեմբերի 6-9-ի ԱԺ նիստերի օրակարգի  նախագիծը կհաստատվեն դեկտեմբերի 6-ի  ԱԺ նիստում:

Դիտվել է 1233 անգամ:
Print Friendly

Leave a Reply