Այրվածքների բուժման նոր մեթոդ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 3, 2010 17:51
ԱՄՆ-ի Յուտա նահանգի համալսարանում ստացել են ցողունային բջիջներից պատվաստուկ , որի կիրառմամբ այրվածքների բուժման հաջող փորձ են արել: Ընդ որում` հենց առաջին փորձերը հաջող արդյունքներ են ցույց տվել: Փորձի համար կամավոր էր շաքարախտով տառապող Քեն Էդքինսը: Հայտնի պատճառով նրա վերքը ավանդական մեթոդներով չէր բուժվում: Չի օգնել նույնիսկ սեփական մաշկի պատվաստումը:Այս վերջին մեթոդով վերքը գործնականում ապաքինվում է 15 րոպեի ընթացքում:Այսպես` վերցնում եք արյան նմուշ, հեռացնում եք կարմիր գնդիկները, պատրաստում եք թրոմբոցիդներիվ և նախորդ բջիջներից պատվաստուկ`կալցիումի և թրոմբինի համակցությամբ : Ժելեանման զանգվածը քսում ենք այրվածքի մակերեսին: Ի դեպ, 5 շաբաթ առաջ Էդքինսի այս մեթոդը կիրառվել է նաև սրտի վիրահատության ժամանակ:Այս փորձը արժանացել է նաև ամերիկացի զինվորականության շրջանում:Բժիշկները կարծիք են հայտնել, որ այս մեթոդը 5 տարուց կիրառելի կդառնա:






Facebook
Tweet This
Email This Post
