Շվեյցարիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի ԱԳ նախարարին

Պաշտոնական, Օրվա լուր | | December 3, 2010 15:37

Ս.թ. դեկտեմբերի 3-ին Հայաստանում Շվեյցարիայի նորանշանակ դեսպան Գյունթեր Բեխլերը (նստավայրը` Թբիլիսի) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին:

Շնորհավորելով դեսպան Բեխլերին Հայաստանում նշանակվելու  կապակցությամբ` նախարար Նալբանդյանը վստահություն հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար` դեսպան Բեխլերը վստահություն հայտնեց, որ կանի հնարավորը հայ-շվեյցարական հարաբերությունների առավել սերտացման համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ Հայաստանի եւ Շվեյցարիայի համագործակցությանը միջազգային կազմակերպությունների  շրջանակներում:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին մի շարք միջազգային տարածաշրջանային հարցերի շուրջ:

Դիտվել է 970 անգամ:
Print Friendly

Leave a Reply