WikiLeaks. Arctic Sea-ն հրթիռներ էր փոխադրում Իրան
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 3, 2010 15:21
WikiLeaks-ի մերկացումները հարված են հասցրել Ռուսաստանի միջազգային վարկանիշին և ռուս- իսրայելական հարաբերություններին :Կայքէջը հրապարակել է Մադրիդում ամերիկացի դիվանագետի և Իսպանիայում հայտնի դատախազ Խոսե Գիրինդա Գոնզալեսի զրույցը: Գոնզալեսը վերջին տասը տարիների ընթացքում զբաղվում է Եվրոպայում ռոսական կազմակերպված հանցավորության գործունեության հետաքննությամբ: Գոնզալեսը հայտարարել է, որ ռուսական իշխանությունների բարձր էշելոնները և կազմակերպված հանցագործ խմբավորումները զբաղվում են ողջ աշխարհում զենքի մաքսանենգ վաճառքով: Arctic Sea-ի հետ կապված պատմությունը դրա վառ վկայությունն է: Arctic Sea-ն Բալթիկ ծովում հետևելով գերաններ փոխադրող նավին, ռադարներից անհետացավ 2009 թվականի կեսերին: Ռուս զինվորականները նավը հայտնաբերեցին 3 շաբաթ անց` ԱրևմտյանԱֆրիկայի ափերին: Որոշ ժամանակ անց բրիտանական Guardian-ի հրապարակման մեջ հաստատվեց, որ Arctic Sea-ն С-300 տիպի հրթիռներ էր փոխադրում Իրանի համար: Ռուսական իշխանությունները վրդովմունքով հերքեցին այս տեղեկատվությունը: Բացի այդ` Գոնզալեսը հայտարարել է, թե կան ապացույցներ այն մասին, որ Ռուսաստանը կամենում է ապակայունացնել Թուրքիան` ժամանակակից զենք մատակարարելով քուրդ ահաբեկչական խմբերին:






Facebook
Tweet This
Email This Post
