Գագիկ Հարությունյան. «Վիկիլիքսը տիպիկ ամերիկյան ավանդույթ է»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 3, 2010 14:58

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյան

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը որևէ կապ չի տեսնում Աստանայի գագաթնաժողովի և վիկիլիքսյան բացահայտումների միջև:

«Այդ մասին դեռևս հայտարարվել էր ամռանը,- ասաց նա,- այժմ ընթանում են դիվանագիտական անցուդարձի բացահայտումներ, դեռևս սպասվում է ֆինասա-վարկային բացահայտումներ»:

Հարությունյանը կտրականապես դեմ է այն տեսակետին, որ այս գործընթացն ուղղված է Օբամայի վարչակազմի դեմ: «Իմ խորին համոզմամաբ՝ սրանով Օբամայի վարչակազմը փորձում է հրաժավել նեոկոնսերվանտ Բուշ-կրտսերի  թողած ժառանգությունից և սա նորություն չէ: Սա տիպիկ ամերիկյան ավադույթ է»:

Նա հիշեցնում է  70-ականներին ԱՄՆ Աագային անվտանգության խորհրդի անդամ Դանիել Էլֆներին, ով հրապարակել է Վիետնամի պատերազմին վերաբերվող փաստաթղթեր, ինչը հիմք  է հանդիսացել երկրում հակապատերազմական տրամադրությունների ձևավորմանը:

«Ես կարծում եմ, որ սրա հետևում կանգնած է ԱՄՆ հատուկ ծառությունները կամ առաջարկում եմ վարկած, որ սա մի շարժում է  ԱՄՆ-ը մաքրելու  ոչ մաքուր երևույթներից, ինչիպիսին է, օրինակ Աֆղանստանը, Իրաքը և այլն»,- ասում է նա:

Հարությունյանը այս վարկածը հիմնավորումէ  նրանով, որ վիկիլիքսյան բացահայտումներն առաջին հերթին ուղղված էին Պենտագոնի դեմ, որը «պետություն է պետության մեջ»:

«Պենտագոնը 700-800 մլրդ դոլար բյուջե ունեցող մի կառույց է,- ասում է նա,- և Օօբաման՝ լինելով նոր մարդ այդ ադմինիստրացիայում, փորձում է խարխլել հին արմատները և ձեռք բերել իր սեփական հենարանները»:

Դիտվել է 2109 անգամ:
Print Friendly

Leave a Reply