Եվրամիությունը և ԱՄՆ-ն վշտացած են, որ ԵԱՀԿ գագաթնաժողովում գործողությունների կոնկրետ ծրագիր չի մշակվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 3, 2010 13:54

Եվրամիությունը և ԱՄՆ-ն վշտացած են, որ ԵԱՀԿ գագաթնաժողովում գործողությունների կոնկրետ ծրագիր չի մշակվել, մասնավորապես` Վրաստանում Մոլդովայում, Լեռնային Ղարաբաղում ձգձգված հակամարտությունների առումով:«Մենք որոշել ենք, որ լավագույն ուղին Աստանայի հռչակագրի ընդունումն է, որում հաստատվել են ԵԱՀԿ սկզբունքները»,- նշել է ԱՄՆ-ի ներկայացուցիչը: .«Գագաթնաժողովի վերջնարդյունքային փաստաթուղթը հաստատում է ապագայում մեր անվտանգության ընդհանուր դիտունակությունը:Դժբախտաբար, չի հաջողվել համաձայնության գալ համալիր և կոնկրետ գործողությունների  մշակման հարցում, որպեսզի մեր դիտունակությունը իրականություն դառնար»- կարծիք է հայտնել Եվրամիության ներկայացուցիչը: Նա ընդգծել է.« Առաջիկայում  մեր առաջարկությունները պետք է հիմնվեն Եվրամիության 4  առաջնությունների վրա: Նրանք ներառում են հակամարտությունների կասեցման , կառավարման  և կարգավորման ձեռքբերումները, սովորական զենքի վրա հսկողությունը, չափորոշիչների, սկզբունքների, պարտավորությունների  իրագործումը և ազգամիջյան հիմնախնդիրների հանգուցալուծումը»: Իսկ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը  գագաթնաժողովը  պատմական ընդհանուր հաջողություն  է համարել:

Դիտվել է 1140 անգամ:
Print Friendly

Leave a Reply