Հրդեհները խոտածածկ տարածքներում շարունակվում են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 3, 2010 13:11

Դեկտեմբերի 2-ին հանրապետության տարբեր մարզերի տարածքներում շարունակել են գրանցվել հրդեհներ: Լոռու մարզի Քարաբերդ գյուղի հարա­կից Բազումի լեռնաշղթայի տարածքում վերսկսվել են հրդեհաշիջման աշխա­տանք­­ները, որտեղ այրվել է 70 հա խոտածածկ տարածք, հրդեհի օջախներ են նկատվել  նույն մարզի Վահագնի գյուղի հարա­կից Բազումի լեռնաշղթայի տարածքում, որտեղ այրվել է 5 հա անտառային տարածք, հրդեհներ են բռնկվել նաեւ նույն մարզի Անտառաշեն գյուղի հարակից տարածքում, որտեղ  այրվել է 20 հա խոտածածկ տարածք,  Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Ավանգարդ թաղամասում, որտեղ  այրվել է 200 քմ. խոտածածկ տարածք, Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի հարակից տարածքում, որտեղ այրվել է 1,5 հա խոտածածկ տարածք,  Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Արցախ թաղամասում, որտեղ այրվել է Ա. Բադոյանին պատկանող բնակելի տնակին կից կառուցված 6 քմ. մակերեսով խորդանոց,  Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան 22 շենքի հարակից տարածքում, որտեղ այրվել է Բ.Հովհաննիսյանին պատկանող անասնագոմին կից պահեստավորված 120 հակ անասնակեր, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի գերեզմանատան հարակից տարածքում, որտեղ այրվել է 2 հա խոտածածկ տարածք, Գեղարքունիքի մարզի Գավառ-Նորատուս ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրի հարակից տարածքում, որտեղ այրվել է 200 քմ. խոտածածկ տարածք, Սյունիքի մարզի Լեհվազ գյուղում, որտեղ այրվել է 5000 քմ. խոտածածկ տարածք, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Գերմանական թաղամասում, որտեղ այրվել է 2000 քմ. խոտածածկ տարածք:

Բոլոր դեպքերում հրշեջ-փրկարարները ժամանակին մեկուսացրել եւ մարել են հրդեհները:

Դիտվել է 857 անգամ:
Print Friendly

Leave a Reply