Դիլիջան-Երևան ճանապարհին հրդեհվել է ընթացող բեռնատարը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 3, 2010 13:09

Դեկտեմբերի 2-ին ժամը 09.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 11 շենքի դիմաց դեռևս չպարզված հանգամանքներում «Հայինկասացիային» պատկանող <<ՈՒԱԶ>> մակնիշի 212ՏԼ01 պ/հ ավտոմեքենան բախվել է «Միթսուբիշի Պաջեռո»  մակնիշի 20ՏԼ440 պետհամարանիշով  ավտոմեքենային և շրջվել: Հատուկ փրկարար ջոկատի հրշեջ-փրկարարների կողմից ավտոմեքենաներից դուրս են բերել երեք քաղաքացի: Զոհեր և տուժածներ չկան:

Նույն օրը ժամը 16.45-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Դիլիջան-Երևան ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրով ընթացող բերնատար ավտոմեքենայում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.30-ին, մարվել` 19.28-ին: Ամբողջությամբ այրվել է Ա. Ստեփանյանին պատկանող «ԳԱԶ-66» մակնիշի 57ԼԼ495 պետհամարանիշով  բեռնա­տար ավտոմեքենան:

Դիտվել է 2050 անգամ:
Print Friendly

Leave a Reply