«Հատիսի» հակառակորդն ուժեղ է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 3, 2010 13:14

Մարզասերները տեղյակ են, որ  բասկետբոլիստուհիների Եվրոպայի գավաթի խաղարկության մրցաշարում Երևանի «Հատիսը», թեև F խմբում տանուլ էր տվել բոլոր` 4 հանդիպումները, այնուամենայնիվ, փլեյ-օֆֆ մրցամարտում խաղալու իրավունք է ստացել: Հակառակորդը շատ ուժեղ է: Մեր երկրի ներկայացուցիչները մրցելու են Մոսկվայի «Դինամոյի» հետ, որը G խմբում անցկացրած 4 խաղերն էլ իր օգտին է գրանցել: Փլեյ-օֆֆ մրցամարտերի հանդիպումները պետք է կայանան դեկտեմբերի 16-ին և 22-ին։

Դիտվել է 1448 անգամ:
Print Friendly

Leave a Reply