Հիլլարի Քլինթոն. Ռուսաստանը և ԱՄՆ-ն ամրապնդում են երկկողմ հարաբերությունները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 3, 2010 12:23

Թեպետ առկա տարաձայնություններին` Ռուսաստանը և ԱՄՆ-ն ամրապնդում են երկկողմ հարաբերությունները: Դա ընդգծել է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը` հինգշաբթի ելույթ ունենալով Ղրղզստանի հանրության առջև: ԱՄՆ_ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շրջագայել է Կենտրոնական Ասիայի երկրներ, որի շրջանակում այցելել է Աստանա, Բիշքեք և Տաշքենդ:

«Մենք կարծում ենք , որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն պետք է լարված աշխատեն, որպեսզի հաղթահարեն  ժառանգած անվստահությունը` ջանալով նոր ուղղություն վերցնել երկկողմ հարաբերություններում»,- հայտարարել է Քլինթոնը: Հարցի հետ կապված` նա ընդգծել է Մոսկվայի հետ վերաբեռնաթափման` նախագահ Բարաք Օբամայի քաղաքականության ուղղությունը:

«Սա չի նշանակում, որ մենք միշտ պետք է համաձայնության գանք: Սա նշանակում է , որ այն հարցերում, որոնցում կարող ենք համաձայնության գալ, հարկ է դա անել: Եվ մենք պետք է ջանանք աշխարհն ավելի անվտանգ դարձնել, կրճատել առկա հակամարտությունների և հիմնախնդիրների թիվը»,- ընդգծել է ԱՄՆ-ի  արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Պետքարտուղարը մասնավորապես նշել է այն ոլորտները , որոնցում Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնության են եկել` սպառազինությունների կրճատում,  Իրանի միջուկային հիմնախնդրի կարգավորում, Աֆղանստանի շուրջ իրադրության կայունացում: Միաժամանակ` առկա են տարակարծություններ Վրաստանի, որոշ երկրների նկատմամբ Ռուսաստանի մարտավարական մեթոդների առնչությամբ, ինչպես նաև մարդու իրավունքի ոլորտում:

Դիտվել է 1334 անգամ:
Print Friendly

Leave a Reply