Թանկ հաճույք
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | December 3, 2010 12:18
Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում կայացած ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստում փակ քվեարկությամբ որոշեց, որ 2018-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին կհյուրընկալի Ռուսաստանը: Իսկ 2022-ին այդ ստուգատեսը կկայանա Կատարում:Ռուսաստանը իրենից ետ թողեց հայտեր ներկայացրած Անգլիային, Իսպանիային ու Պորտուգալիային, Հոլանդիային ու Բելգիային, իսկ Կատարը` շրջանցեց ԱՄՆ-ին ու Հարավային Կորեային: Աշխարհի առաջնության կազմակերպումը թանկ հաճույք է, և արդեն մոտավոր հաշվարկներից պարզ է դարձել, որ Ռուսաստանի ներկայացուցիչներն աշխատանքները կազմակերպելու համար կծախսեն 50 մլրդ դոլարից ավելի: Նախատեսվում է 3,8 մլրդ դոլար ծախսել մարզադաշտերի կառուցման համար: Զբոսաշրջության ոլորտում կներդրվի11 մլրդ դոլար, իսկ ավտոճանապարհների և երկաթուղու շինարարական աշխատանքների համար կծախսվի 35 մլրդ դոլար: Ինքնաթիռների թռիչքուղիների վերանորոգման համար կպահանջվի 1,4 մլրդ դոլար:Կարճ ասած, ծախսերը կգերազանցեն այն գումարները, որոնք օգտագործվելու են 2011-ին Սոչիում ձմեռային օլիմպիական խաղերը կազմակերպելու համար: Հավելենք, որ այդ նպատակով նախատեսված է օգտագործել 30 մլրդ դոլար:






Facebook
Tweet This
Email This Post
