Արտերկրից հրշեջ ինքնաթիռներ են ժամանում Իսրայել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 3, 2010 11:56

Իսրայելի պաշտպանության բանակի ռադիոյի տեղեկացմամբ` արտերկրից  7 հրշեջ ինքնաթիռներ  ժամանել են Իսրայել, որոնցից 4-ը Հունաստանից են: Իսրայելում վայրէջք է կատարել Բուլղարիայից ինքնաթիռը` 100 հրշեջներով: ինքնաթիռում էր Բուլղարիայի փոխարտգործնախարարը:Ինքնաթիռներ են վայրէջք կատարել Կիպրոսից և Ադրբեջանից: Առավոտյան ժամը 10.00-ին Իսրայել է ժամանել 2 ինքնաթիռ Թուրքիայից:Ակնկալվում են 4 ֆրանսիական, 3 բրիտանական, 2 իսպանական, 2 ռուսական ինքնաթիռների ժամանում:1 ինքնաթիռ կժամանի Ռումինիայից, 1-ն էլ Խորվաթիայից: Տեղեկացնենք, որ Իսրայելում Հայֆայի մոտակայքում` Կարմել լեռան վրա ուժեղ հրդեհ է ծագել: Հրշեջային ծառայությունը զբաղվել է բնակավայրերից բնակչության տարհանմամբ: Տարհանվել են նաև «Դամոն» ուղղիչ հաստատության կալանավորները: Հրահանգել են ազատել նաև Հայֆայի «Տեխնիոն» շենքը

Դիտվել է 1018 անգամ:
Print Friendly

Leave a Reply