Գյուլը բարձր է գնահատել Ալիևի հետ հանդիպումը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 3, 2010 11:36
Աստանայում կայացած ԵԱՀկ 7-րդ գագաթնաժողովի վերադարձից հետո Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Ստամբուլի Աթաթուրք օդակայանում անցկացված մամուլի ասուլում բարձր է գնահատել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ անցկացրած հանդիպումը:«Մենք մի ազգ ենք, սակայն 2 տարբեր պետություններ: Վստահությունը մեր միջև անսահման է: նախագահ Իլհամ Ալիևը ափսոսանք է հայտնել տարածված որոշ շշուկների առնչությամբ: Եվ ես ասել եմ նրան, որ չափսոսա ոչ մի բանի համար. Այնպես որ մենք չենք հավատում այդ շշուկներին, որովհետև մեր շահերը համընկնում են: Էներգետիկ նախագծերի իրականացումը երկուստեք շահավետ է»,- ասել է Գյուլը:






Facebook
Tweet This
Email This Post
