Հավը սոուսով

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | December 2, 2010 11:31

Բաղադրությունը

1հ հավ
1 մեծ տուփ թթվասեր
2հ հավի արգանակ (ես օգտագործել եմ Գալինա Բլանկա)
300գ ջուր
1պճ սխտոր
ռեհան
համեմունքներ`բահար,խմելի սունելի,աղ,սև և կարմիր պղպեղներ

Պատրաստման եղանակները

Հավը համեմել համեմունքներով,թողնել 10-15 րոպե:Թավայի մեյ ձեթ լցնել,դնել գազին,տաքացնել,սխտորը կտրատելլ,լցնել ձեթի մեջ,մի փոքր մնալուց հետո,երբ համը տա,հանել սխտորները,շարել հավի մսերը և 2 կողմից լավ կարմրացնել:Ջրի մեջ բացել արգանակի կուբիկները և լցնել հավի վրա:Կրակը իջեցնել,ավելացնել ամբողջ թթվասերը:Մի փոքր եփելուց հետո լցնել մանր կտրատած ռեհանները և մոտ 5 րոպե եփել:Անջատել:Խորը ամանի մեջ լցնել,մատուցել սոուսով և տաք վիճակում:
P.S Սոուսը պետք է մի փոքր պինդ լինի:Էդպես շատ համեղ է:
Ես առանց սխտորի եմ պատրաստում, նույնպես շատ համեղ է ստացվում:
Բարի ախորժակ

Դիտվել է 3643 անգամ:
Print Friendly

Leave a Reply