ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձը Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 3, 2010 10:44

Այս տարվա Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա թեման է. «Պահենք խոստումը. ընդգրկենք հաշմանդամության հարցերը Հազարամյակի զարգացման նպատակների (ՀԶՆ-ների) մեջ»:

Սեպտեմբերին կայացած ՀԶՆ գագաթաժողովի ժամանակ աշխարհի ղեկավարների կողմից տրված խոստումների շարքում եղավ հանձնառություն բարելավել հաշմանդամություն ունեցող անձանց կյանքը:

Այս տարբերվող խումբը ընդգրկում է իր մեջ մեզ հարազատ մարդիկ` ընտանիք, ընկերներ և հարևաններ: Անշուշտ, ֆիզիկական, հոգեկան և զգայարանային խանգարումները շատ տարածված են, ինչը վերաբերում է աշխարհի բնակչության մոտ 10 տոկոսին:

Հաշմանդամությունը նույնպես խիստ փոխկապակցված է աղքատության հետ: Զարգացող երկրներում հաշվարկվում է աղքատության մեջ ապրող հաշմանդամություն ունեցող անձանց մոտ 20 տոկոս: Ամբողջ աշխարհում նրանք տառապում են գործազրկության բարձր մակարդակից և հաճախ պատշաճ կրթության ու առողջապահության հասանելիության բացակայությունից: Շատ հասարակություններում պարզապես չկան հարմարություններ այս խմբի համար, և նրանք  հայտնվում են մեկուսացման մեջ` կտրված իրենց սեփական համայնքներից:

Չնայած այս խոչընդոտներին` հաշմանդամություն ունեցող անձինք ցուցաբերել են մեծ քաջություն և դիմացկունություն: Բայց երբ նույնիսկ մենք շարունակում ենք ներշնչվել նրանցով, ովքեր հասնում են մարդկային նվաճումների ամենաբարձր մակարդակներին, նման հաջողությունները չպետք է  մոռացության մատնեն այն  դժվարությունները, որոնք ծառացած են բոլոր մյուսների առջև, ովքեր ապրում են անհուսալի պայմաններում և զրկված են իրենց համաքաղաքացիներին հասանելի իրավունքներից, առավելություններից ու հնարավորություններից: Անհրաժեշտ է, որ կառավարություններն անեն ավելին հաշմանդամներին օգնելու համար: Դա նշանակում է գործողության մեջ դնել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան:  Եվ դա նշանակում է ինտեգրել նրանց կարիքները Հազարամյակի զարգացման նպատակների ազգային օրակարգի մեջ: ՀԶՆ գագաթաժողովին հավանության արժանացած գործողությունների ծրագրի մեջ աշխարհի առաջնորդները ընդունել են, որ ընթացիկ ջանքերը բավարար չեն:

Այս միջազգային օրը, եկեք ընդունենք, որ պայքարն ընդդեմ աղքատության, հիվանդությունների և խտրականության չեն հաղթանակվի առանց նպատակային օրենքների, ռազմավարությունների և ծրագրերի, որոնք «թևեր են տալիս» են այս խմբին: Եկեք պարտավորվենք հասնել մեր խոստացած նպատակներին  հաշմանդամություն ունեցող անձանց համայնքներում: Եվ եկեք ներգրավենք նրանց ոչ միայն որպես շահառուներ, այլև որպես փոփոխության արժեքավոր գործակալներ մեր գալիք հնգամյակում` մինչև 2015 թվականը, միջազգայնորեն համաձայնեցված նպատակներին հասնելու վերջնաժամկետը:

Դիտվել է 1073 անգամ:
Print Friendly

Leave a Reply