Հայաստանի կրթական համակարգն «լավ» է գնահատվել

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | December 3, 2010 10:35

Նոյեմբերի 29-ին “McKinsey&Company” աշխարհահռչակ խորհրդատվական միջազգային կազմակերպությունը հրապարակել է “Ինչպես են աշխարհի դպրոցական համակարգերը շարունակում բարելավվել” վերնագրով հետազոտության արդյունքները: Հետազոտությունն իրականացվել է աշխարհի 20 երկրում` այդ թվում նաև Հայաստանում: Այս մասին հաղորդում է ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը:

“McKinsey&Company”-ի գնահատմամբ Հայաստանն այն երկրներից է, որի կրթական համակարգը լավագույնս է  բարեփոխվում, իսկ Հայաստանն արդեն դասվում է կրթական համակարգի համար “լավ” գնահատական ունեցող երկրների շարքին: Մեր երկիրը բերված է նաև որպես օրինակ, թե կրթական բարեփոխումների միջոցով ինչպես ապահովել համակարգի զարգացումը:

Դիտվել է 1202 անգամ:
Print Friendly

Leave a Reply