Դասագրքերը և դպրոցական գույքն արդեն Ախալքալաքում են

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | December 2, 2010 20:06

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի կրթության և գիտության նախարարությունների միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն` նոյեմբերի 22-27-ն ուսումնական գրականություն և գույք են տեղափոխվել Վրաստան և փոխանցվել Ախալքալաքի ուսումնական ռեսուրս-կենտրոնին:
Վրաստանի հայերեն ուսուցմամբ դպրոցների համար ուսումնական գրականության և դպրոցական գույքի տրամադրման ամենամյա ծրագրերի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2010թվականին տրամադրել է 7138 օրինակ “Մայրենի”-ի դասագիրք` իրենց աշխատանքային տետրերով, 1-6-րդ դասարանների համար և 360 համակազմ դպրոցական գույք` ուսուցչական սեղան և աթոռ։ Ախալքալաքի ուսումնական ռեսուրս-կենտրոնը կազմակերպելու է հատկացումը` համաձայն նախապես ճշտված բաշխման ցուցակների: Այս տարի գրքերը նախատեսված են Ախալքալաք, Ախալցխե, Ասպինձա, Մառնեուլ, Բորժոմ, Ծալկա, Թետրի-Ցխարո շրջանների, ինչպես նաև Թբիլիսիի թիվ 132 դպրոցների համար: Գույքը հատկացվելու է Ախալքալաք, Նինոծմինդա, Ասպինձա, Ախալցխե, Բարժոմ, Մառնեուլ և Ծալկա շրջանների դպրոցներին:

Դիտվել է 1106 անգամ:
Print Friendly

Leave a Reply