Կարեն Մովսիսյանը փոփոխակի հաջողություններով է խաղում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 25, 2009 14:57

chess11_251443600Անդորրայում շարունակվող շախմատի միջազգային մրցաշարի 7-րդ տուրում գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը, հանդես գալով սև խաղաքարերուվ, հանդիպումը ոչ-ոքի ավարտեց Հնդկաստանի ներկայացուցիչ Չինմայ Կուլկարնիի հետ:

Կարենն ունի 4,5 միավոր և մի խումբ շախմատիստների հետ միասին բաժանում է 23-46-րդ տեղերը: 8-րդ տուրում Մովսիսյանի մրցակիցն իսպանացի Վիկտոր Լիլլոն է: Մրցաշարում երկիշխանություն է: 6-ական միավորով աղյուսակը գլխավորում են իսպանացի Մանուել Լոպեսը և ֆրանսիացի Ռոման էդուարդը:

Դիտվել է 1183 անգամ:
Print Friendly

Leave a Reply