Հայաստանը ներկայացնող մարզիկներն անհաջող մրցելույթներ ունեցան Եվրոպայի երիտասարդական օրերին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 25, 2009 14:55

tampereՀայաստանի ներկայացուցիչներն անհաջող մրցելույթներ ունեցան Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում անցկացվող «Եվրոպայի երիտասարդական օրեր» փառատոնի ծրագրով հեծանվորդների, աթլետների և մարմնամարզիկների մրցումներում: Մհեր Մկրտչյանը 40-րդ տեղն է զբաղեցրել խճուղային հեծանվավազքի (64 կմ) մրցումներում:

Նրան հաջորդել է Վարշամ Դարբինյանը: Մեկնարկի էր դուրս եկել 100 հեծանվորդ: Ոչնչով չեն ուրախացրել նաև մեր աթլետները: Հեռացատկորդուհի Թամարա Բարսեղյանը, ցույց տալով 5մ 32 սմ արդյունք, 27 մասնակիցների պայքարում գրավել է 18-րդ տեղը: Իսկ ահա եռացատկորդ Գոռ Ներկարարյանը վնասվածք է ստացել և չի կարողացել հաղթահարել որակավորման փուլի արգելքը: Մարմնամարզիկների մրցաշարում Արթուր Դավթյանը և Վահագն Վարդանյանը նույնպես անմասն են մնացել բազմամարտում խաղարկված պարգևներից: Նրանք 24 մասնակիցների պայքարում համապատասխանաբար զբաղեցրել են 6-րդ և 8-րդ տեղերը:

Դիտվել է 1395 անգամ:
Print Friendly

Leave a Reply