Գաբրիել Սարգսյանը ոչ ոքի է խաղացել Սերգեյ Տիվյակովի հետ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 25, 2009 14:56

chessset2Կոպենհագենում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի 8-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը, հանդես գալով սպիտակ ֆիգուրներով, ոչ-ոքի խաղաց Հոլանդիայի դրոշի ներքո հանդես եկող Սերգեյ Տիվյակովի հետ: Գրանցվեց 40 քայլ:

Հայաստանի ներկայացուցիչը վաստակած 6,5 միավորով մի խումբ շախմատիստների հետ բաժանում է 3-13-րդ տեղերը: 9-րդ տուրում երևանցի գրոսմայստերը կմրցի Դանիայի ներկայացուցիչ Սունբերգ Հանսենի հետ: Առաջին տեղում ռուսաստանցի Վլադիմիր Մալախովն է` 7,5 միավոր: Նրանից կես «քայլով» ետ է մնում Հնդկաստանի ներկայացուցիչ Նեգի Պարմերիան:

Դիտվել է 928 անգամ:
Print Friendly

Leave a Reply