89 տարեկանում վախճանվել է նեյտրոնային ռումբ հայտնագործող գիտնական Սեմուել Քոհենը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 2, 2010 15:22
89 տարեկանում վախճանվել է նեյտրոնային ռումբ հայտնագործող գիտնական Սեմուել Քոհենը` ստամոքսի քաղցկեղի հեռացման վիրահատությունից մի քանի շաբաթ անց: Այդ մասին գրում է Los Angeles Times.-ը: Ի տարբերություն միջուկային զենքի, որի կիրառման դեպքում տեղի է ունենում ճառագայթային արտահոսք, և պայթյունային մեծ ալիքի հետևանքով ոչնչանում է կենդանական ամեն ինչ, ինչպես նաև նյութական հաստատությունները, նեյտրոնային ռումբի հարվածային տարրերը ներթափանցում են պատերի միջով և վնաս են հասցնում բջիջների մակարդակում, ըստ որում`անվնաս է մնում նյութական աշխարհը: Քոհենը միշտ պաշտպանել է իր զենքի«բարոյականությունը», ինչը աշխարհը դարձնում է անշոշափելի հետագա սերունդների համար և կարծիք է հայտնել, որ սա է մարդկության ապագան:






Facebook
Tweet This
Email This Post
