Ով է կանգնած WikiLeaks-ի հետևում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 2, 2010 15:15

Երվանդ Բոզոյան

Օրեր շարունակ ինտերնետային կայքերից չիջնող WikiLeaks-ի հրապարակումները շարունակում եմ մնալ հանրությանը հետաքրքրող թիվ մեկ հարցերից մեկը:

Ով է կանգնած WikiLeaks-ի հետևում կամ ում էր խետք այդ փաստաթղթերի հրապարակումները:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն այսօր հրավիրված ասուլիսում կարծիք հայտնեց, որ դա առաջին հերթին ուղղված է Միացյալ նահանգների վարչակազմի դեմ, ընդ որում բացառված չէ, որ դա լինի ներքին դժգոհություններից ձևավորված ալիք:

«Երբ աշխարհում լինում է մեկ գերտերություն, դա աշխարհին դուր չի գալիս,- ասաց Բոզոյանը,- բացի այդ գերտերություն լինելը մեծ պատասխանատվություն է, իսկ Օբամայի վարած քաղաքականությունը չի ամրապնդում Միացյալ նահանգների վարած ծավալապաշտական քաղաքականությունը: Նա իր գորշ քաղաքականությամբ հետ է տանում երկրի դիրքերը»:

Բոզոյանը գաղտնի փաստաթղթերի հրապարակումը համեմատում է սեպտեմեբրի 11-ի ահաբեկչական գործողությունների հետ: «Տարբերությունն այն է, որ այդ դեպքում մարդկային զոհեր կային ու ամերիկյան վարչակազմը դա օգտագործեց հասարակությունը կոնսոլիդացնելու վրա,- մեկնաբանում է քաղաքգետը,- իսկ այս դեպքում մարդկային զոհեր չկային, և դժվար թե հնարավոր լինի, որ Օբաման կամ Քլինթոնը կարողանան կոնսոլիդացնել հասարակությանը: Սա միանշանակ կնպաստի Օբամայի վարչակազմի վարկանիշի անկմանը»:

Տիգրան Քոչարյան

Այս կարծիքին տրամագծորեն հակառակ կարծիք հայտնեց տեղեկատվական պատերազմների գծով մասնագետ Տիգրան Քոչարյանը:

Նա ասում է, որ տեղադրված փաստաթղթերից որևէ մեկում չկա մի տեղեկություն, որն անմիջականորեն հակասի նահանգների շահերին:

«Տպավորություն է, որ սա բոլոր երկրներին իրենց տեղը դնելու միտում է հետապնդում,- ասում է  նա,- դա ուղղված է ասենք Թուրքիային, որ տարածաշրջանում ինչ-ինչ նկրտումներ ունի, հրապարակելով Էրդողանի շվեյցարական հաշիվները, ասում է, որ խելոք մնա: Նույնն անում է ուրիշ ուղղությամբ՝ ջրբաժան դնելով Իրանի ու արաբական երկրների միջև, հրապարակելով, որ Սաուդյան Արաբիան Իսրայելին հորդորել է ռմբակոծել Իրանը»:

Քոչարյանը սա անվանում է տիպիկ ամերիկյան PR, որով ամբողջ հանրությանը պահում են սպասումների մեջ,:

Մասնագետի կարծիքով՝ ցանկության դեպքում WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի բռնելը ոչ մի բարդություն չի ներկայացնում.« Ինչպես մինչև հիմա Բեն Լադենին են փնտրում ու չեն գտնում, այնպես էլ Ասանժին»:

Մոտ մեկ շաբաթ է, որ WikiLeaks-ը հրապարակում է մինչ այս անհայտ փաստաթղթեր: Հայտարարված 251 հազար  փաստաթղթերից մինչ օրս հրապարակված է 607 փաստաթուղթ:

Դիտվել է 1652 անգամ:
Print Friendly

Leave a Reply