NASA-ի աստղակենսաբանները աղի լճի հատակում այլմոլորակային կյանքի գոյության ապացույցներ են գտել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 2, 2010 14:54
Ամերիկյան օդատիեզերական` NASA գործակալությունը երկրում կյանքի «օտար կաղապարներ» է հայտնաբերել: Մասնագետները բակտերիաներ են հայտնաբերել Մոնոյի աղի լճում : Գիտնականները չեն բացառում, որ Կալիֆորնիայի այս լճում հայտնաբերված մանրէն համարվում է երկիր մոլորակի վրա նախընթաց կյանքի ներկայացուցիչ:
Շշմեցուցիչ է այն փաստը, որ այդ օրգանիզմներն ապրում են թունավոր միջավայրում, որը հարուստ է մկնդեղով: Այս հայտնագործությունը թույլ է տալիս ենթադրելու, որ այդ օրգանիզմները ապրում են տիեզերքում: Հնարավոր է` սրանք կյանքի «ստվերային» կաղապարն են ներկայացնում: Աստղակենսաբանները առաջ են քաշում այն տեսությունը, որ մոլորակի վրա միլիարդավոր տարիների ընթացքում կյանքը բազմիցս է փոխվում: Նրանք ենթադրում են նաև, որ այդ բակտերիաները կյանքի «պահածոյացված» կաղապարներ են, որոնք չեն ոչնչանում թունավոր և թշնամական միջավայրում և բարեպատեհ պայմաններում զարգանում են և փոխակերպվում ավելի բարդ օրգանիզմների: Նոյեմբերյան հետազոտությունները ցույց են տալիս, որ Տիեզերքում գտնվող մի շարք մոլորակներ հարմարեցված են կյանքի համար: Մասնավորապես` 4 համակարգերից մեկը, որը նման է Արեգակնային համակարգին, ունի ոչ մեծ մոլորակներ` Երկիր մոլորակի նման: Այս մոլորակներում կան կյանքի համար բոլոր պայմանները:Սեպտեմբերին աստղագետները հայտնագործեցին Երկիր մոլորակի նման մոլորակ, որը պտտվում է ոչ մեծ կարմիր աստղի` Gliese 581-ի շուրջ և այնքան հեռու է Արեգակնային համակարգից, որպահանջվում է 20 տարի, որպեսզի այնտեղից լույսը հասնի մեր մոլորակ:






Facebook
Tweet This
Email This Post
