Խավարասերներն օգնում են մարդկանց վարակների դեմ պայքարում

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | December 7, 2010 0:34

Խավարասերներն ու մորեխները ապագայում հավանաբար կարողանան օգնել մարդկությանը պայքարելու այն  վարակների դեմ,որոնց դեմ արդեն հակաբիոտիկն այլևս անարդյունավետ է:

Նոթհինգեմի համալսարանի գիտնականների խումբն այս միջատների հյուսվածքներում հայտնաբերել է 10 տարբեր նյութեր, որոնք թունավոր են վիրուսների և անվնաս՝ մարդկային հյուսվածքների համար: Միկրոկենսաբանները ենթադրում են, որ հայտնագործված նյութերով կարելի է նոր հակաբիոտիկներ ստեղծել, որոնք  դեղորայքի հանդեպ կայուն շտամմ ունեցող վարակների դեմ արդյունավետ պայքար կմղեն:

-Հույս ունենք, որ այդ մոլեկուլներն ի վերջո կարող են վարակների դեմ պայքարելու հիմքը դառնալ: Վարակների պատճառ ոսկեգույն ստաֆիլակոկն ու աղիքային ցուպիկն  ավելի ու ավելի կայուն են դառնում ժամանակակից դեղորայքի նկատմամբ,- ասում է գիտնականներից մեկը:

Նման հակաբիոտիկները կփոխարինեն եղածին, որոնք զերծ չեն կողմնակի ազդեցությունից: Միջատների հյուսվածքներում պարունակվող հզոր հակամանրէային նյութերի պարունակությունը բացատրվում է այն հակասանիտարական պայմաններով, որոնցում ապրում են դրանք. փաստորեն, «խեղճերը» ստիպված են դիմադրել բազմազան մանրէների ու պաշտպանվել միկրոօրգանիզմներից:

Դիտվել է 948 անգամ:
Print Friendly

Leave a Reply