Երկրորդ ուղեղը՝ ստամոքսում
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | ankakh | December 5, 2010 0:05
Ձեզ ծանո՞թ է չարության զգացումը, երբ քաղցած եք: Իսկ գուցե զգացել եք , թե ինչպես են ստամոքսում «թիթեռները թափահարում թևիկները », երբ սիրած մարդու կողքին եք: Եվ անշուշտ գիտեք, թե վախի ժամանակ ինչպես է սրտագդալի տակ ինչ– որ բան կծկվում: Գիտնականների վերջին հետազոտությունների համաձայն` մարսողական այս օրգանն է մեր «երկրորդ ուղեղը»:
Խոսքն ամենևին էլ մտացածին հատկությունների մասին չէ, որ վերագրվում է ստամոքսին, այլ` ուղեղի ոչ պակաս նշանակություն ունեցող մի գործառույթի՝ հորմոնալ գործունեության: «Երկրորդ ուղեղը» կոչված է ապահովելու սննդի մշակումը, դրա հետ մեկտեղ, ըստ կարևորության` երկրորդ տեղը զբաղեցնող զգացմունքների բազային կենտրոն է (ինչպիսիք են զայրույթը, հիացմունքն ու ուրախությունը): Հենց դա է որոշում մեր քնի ու արթուն վիճակի ռիթմը:
Մայքլ Գերշոնի (Կոլումբիա) կարծիքով, ստամոքսի , ինչպես նաև մյուս մարսողական օրգանների պատերը ծածկված են նեյրոնների ցանցով, որոնց քանակը հասնում է հարյուրավոր միլիոնների: Մեր ստամոքսի փոքրիկ ուղեղը փոխազդեցության մեջ է գլխավոր՝ գլխուղեղի հետ, զգալի չափով ազդում է մեր տրամադրության վրա և առանցքային դեր խաղում որոշ հիվանդությունների առաջացման գործում:
Մարսողական տրակտի նեյրոնները մշակում են հիմնականում գլխուղեղին հատուկ նեյրոմեդիատորներ (նյութեր, որոնք պատասխանատու են նյարդային իմպուլսների կլանման համար): Գիտնականի հետևությունների համաձայն` նման մեդիատորների 95%-ը,սերոտոնինի նման, կուտակվում է ստամոքսում: Եթե հաշվի առնենք, որ այդ նյութը պատասխանատու է լավատեսական տրամադրության համար, հասկանալի է դառնում «մաղձոտ մարդ» արտահայտության իմաստը:






Facebook
Tweet This
Email This Post
