Իռլանդիայի կառավարությունը սահմանափակել է ամերիկյան զենքի մատակարարումը Իսրայել և Իրաք` Շենոն օդակայանից
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 2, 2010 14:10
Իռլանդիայի կառավարությունը սահմանափակել է ամերիկյան զենքի մատակարարումը Իսրայել և Իրաք` Շենոն օդակայանից: Դիվանագիտական այս ծածկագիրը հրապարակել է WikiLeaks-ը: Իռլանդիայում ԱՄՆ-ի դեսպան Ջեյմս Քեննին տեղեկացնում է, որ առաքելության ղեկավարի տեղակալը նախազգուշացրել է Իռլանդիայի բարձրաստիճան տեղակալին, թե Միացյալ Նահանգները կսկսի օգտագործել Եվրոպայի մյուս օդակայանները: Այդ քայլը Իռլանդիայի տնտեսության համար կարժենա տասնյակ միլիոնավոր դոլարներ: Լիբանանյան երկրորդ պատերազմից հետո Իսրայելը ռազմական պաշարների համալրման կարիք ուներ, սակայն Իռլանդիայի կառավարությունը խոչընդոտել է իր օդակայանի միջոցով Իսրայել ամերիկյան մատակարարումները: Դեսպանի խոսքով` Իռլանդիայի հանրույթը օդակայանը դիտարկում է Պարսից ծոցում և Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի քաղաքականությանը հանցակցություն: Այսպես օրինակ` 2006 թվականի փետրվարին Իռլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը բողոք է արտահայտել` առանց Իռլանդիայի կառավարությանը տեղյակ պահելու` Իռլանդիայի օդակայանով ամերիկյան Apache ուղղաթիռների փոխադրման առնչությամբ:






Facebook
Tweet This
Email This Post
