ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 4-րդ անգամ կխաղա Վրաստանի ներկայացուցիչների հետ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 2, 2010 14:15

ՖԻՖԱ-ի կողմից նշանակված ընկերական հանդիպումների պաշտոնական օրը` 2011-ի փետրվարի 9-ին ֆուտբոլի ազգային հավաքականը կմրցի Վրաստանի ընտրանու հետ: Հայաստանի և Վրաստանի հավաքականները նախկինում չորս անգամ ուժերն են չափել  իրար հետ: 1997-ի  մարտի 30-ին Թբիլիսիում կայացած խաղում մեր երկրի ներկայացուցիչները զիջել էին 0։7 հաշվով։ 2000-ի  փետրվարի 6-ին Կիպրոսի Լիմասոլ քաղաքի մարզադաշտում անցկացված հանդիպումում՝ Հայաստանի հավաքականը պարտվել էր 1։2 հաշվով։ Երկու ամիս անց, ապրիլի 30-ին մայրաքաղաքի «Հրազդան» մարզադաշտում կայացած մրցամարտում արձանագրվել էր 0:0 հաշիվը: 2004-ին Կիպրոսում կայացած խաղում Հայաստանի ընտրանին ի վերջո կարողացել էր հաղթել մրցակցին` 2:0:

Դիտվել է 1138 անգամ:
Print Friendly

Leave a Reply