«Հատիսը» կշարունակի պայքարը Եվրագավաթի խաղարկությունում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | December 2, 2010 13:42
Բասկետբոլիստուհիների Եվրոպայի գավաթի խաղարկությունում Հայաստանը ներկայացնող «Հատիսը» կշարունակի պայքարը փլեյ-օֆֆում։ Ինչպես հայտնի է, դրա համար անհրաժեշտ էր, որ հայական ակումբը խմբային մրցաշարերի ավարտից հետո ընդգրկվի 32 թիմերի շարքում: Եվրոպայից այս ստուգատեսում հանդես է գալիս 36 ակումբ: «Հատիսը» այժմ 31-րդն է: Եվ երբ Կիպրոսի «Պետրոլինան» Մոսկվայում անցկացրած վերջին խաղում 50։105 հաշվով զիջեց տեղի «Դինամոյին», պարզ դարձավ, որ հայկական թիմին կարող է շրջանցել միայն ռումինական «Կրայովան», որը վերջին խաղում հյուրընկալվելու է Նոգինսկի «Սպարտակին»։ Այսպիսով, ընտրական մրցաշարի 4 հանդիպումներում պարտված «Հատիսը» կշարունակի պայքարը: Մի բան է ակնհայտ, որ ներկայիս կազմով հայկական թիմը եվրոպական ստուգատեսում ոչ մի լուրջ ակնկալիք չի կարող ունենալ:






Facebook
Tweet This
Email This Post
