Անջրպետը կես քայլ է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 2, 2010 12:57

Բրազիլիայի Ամերիկանա քաղաքում մեկնարկած շախմատի Բրազիլիայի 77-րդ առաջնությունում հաջող է խաղում Գրիգոր-Սևակ Մխիթարյանը: Ընդ որում, 12 մասնակիցներից 6-ը բարձրակարգ գրոսմայստերներ են: Մխիթարյանը մրցաշարը սկսեց ամենահամբավավոր մասնակիցներից մեկի` Ժիլբերտո Միլոշի նկատմամբ տարած տպավորիչ հաղթանակով: Երկրորդ տուրում հայ գրոսմայստերը ոչ-ոքի խաղաց Էվերալդո Մացուրայի հետ: Երկու տուրից հետո Մխիթարյանն ունի 1,5 միավոր: Նա կես քայլով է ետ մնում առաջատարից` գրոսմայստեր Ռաֆայել Լեյտաոյից:

Դիտվել է 775 անգամ:
Print Friendly

Leave a Reply