Հրդեհներ խոտածածկ տարածքներում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 2, 2010 12:45

Երեկ  ժամը 10.11-ին տեղեկու­թյուն է  ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքից 20 կմ հյուսիս` սարերում, հրդեհի օջախ է նկատվել:

Տեղում պարզվել է, որ հրդեհի օջախը  գտնվել է Սվերդլով գյուղին հարակից սա­րա­լանջին: Տեղի բնակիչների հսկողությամբ այրվել է 5000 քմ. խոտածածկ տարածք:

Նույն օրը, ժամը 15.10-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Կապան-Ճակատեն ավտոճանապարհի 6-րդ կմ-ին հարակից տարածքում:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.42-ին, մարվել` 16.00-ին: Այրվել է 1000 քմ խոտածածկ տարածք և թփուտներ:

Նույն օրը, ժամը 15.48-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Շինուհայր գյուղի 2-րդ փողոցում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.55-ին, մարվել` 17.25-ին: Ա.Ավետիսյանին պատկանող տան բակում այրվել է 400 հակ կուտակած անասնակեր:

Նույն օրը, ժամը 16.05-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.40-ին, մարվել` 20.00-ին: Մ.Աղամյանին պատկանող տան բակում այրվել է 15 տ պահեստավորած անասնակեր:

Նույն օրը, ժամը 15.54-ին ահա­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Տաշիր-Կաթնառատ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին հարակից տարածքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 21.30-ին: Այրվել է 300 հա խոտածածկ տարածք:

Նույն օրը տեղեկություն է ստացվել, որ ժամը 18.00-ին Լոռու մարզի  Վանաձոր քաղաքից հյուսիս-արևելք գտնվող սարալանջերին (Բազումի լեռնաշղթա) և հարավում գտնվող Մայմեխ սարի վրա խոտածածկ տարածքներ են այրվում: Հյուսիս-արևելյան ուղղությամբ դեպի հրդեհի վայր են մեկնել Գուգարք գյուղի հատուկ փրկարար ջոկատի հրշեջ-փրկարարներ: Ժամը 24.00-ին հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են և վեր­սկսվել են առա­վոտյան: Առավոտյան դեպքի վայր են մեկնել մարզային փրկարար վարչության փրկարարներ եւ Գուգարք գյուղի հատուկ փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարներ: Հարավային ուղղությամբ` Մայմեխ սարի վրա, հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի մասնաճյուղի աշխատակիցների ուժերով: Ժամը 07.00-ի դրությամբ հրհեհը մարվել է:

Այրվել է 10 հա խոտածածկ տարածք:

Դիտվել է 891 անգամ:
Print Friendly

Leave a Reply