Թրևերսը ընդդեմ Ասանջի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 2, 2010 12:16
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման փորձագետ Ռասսել Թրևերսին նշանակել է ահաբեկչության դեմ պայքարի խմբի ղեկավար: Խումբը պետք է փակի գաղտնի փաստաթղթերի արտահոսքի բոլոր ճանապարհները: Սա կապված է Wikileaks ինտերնետային կայքէջի աղմկահարույց դեպքերի հետ.: Օբամայի վարչակազմը նաև ձեռնարկում է դիսիդենտներին և իրավապահներին տեղափոխելու բոլոր միջոցները, որոնց կյանքը սպառնալիքի տակ է, և որոնց անունները բացահայտել է Wikileaks.-ը: Թրևերսը Ազգային հակաահաբեկչական կենտրոնում զբաղեցնում էր տեղեկատվության փոխանակման և հրապարակայնության զարգացման տնօրենի տեղակալի պաշտոնը: Այժմ նա կզբաղվի ԱՄՆ-ի կառավարության հետ կապ ունեցող` ԶԼՄ-ների տարբեր բարեփոխումների իրականացման հարցերով:






Facebook
Tweet This
Email This Post
