Վլադիմիր Պուտինը չի մեկնել Շվեյցարիա
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | December 2, 2010 12:42
Այսօր Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում կորոշվեն 2018-ի և 2022-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունների կազմակերպիչ երկրները: 2022-ի աշխարհի առաջնության անցկացման հավակնորդ երկրները` Ավստրալիան, Հարավային Կորեան, Կատարը, ԱՄՆ-ը և Ճապոնիան են, իսկ 2018-ի` Անգլիան, Ռուսաստանը, համատեղ` Բելգիան ու Հոլանդիան, Իսպանիան ու Պորտուգալիան: Շվեյցարիա են մեկնել իրենց երկրների պատվիրակներին աջակցելու համար անվանի մի շարք քաղաքական գործիչներ: Շվեյցարիայում են` Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, արքայազն Ուիլյամը, ճանաչված ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը: ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, հոլանդացի հանրածանոթ ֆուտբոլիստներ Յոհան Կրոյֆը, Ռոուդ Գուլիտը, մարզիչը` Գուս Հիդինկը, Իսպանիայի և Պորտուգալիայի համատեղ պատվիրակությունը կներկայացնի Իսպանիայի հավաքականի ավագ Իկեր Կասիլյասը: Ռուսական պատվիրակության կազմում են`ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովը, սպորտի նախարար Վիտալի Մուտկոն, գործարար Ռոման Աբրամովիչը, Ռուսաստանի հավաքականի հարձակվող Անդրեյ Արշավինը և ուրիշներ: Ուշագրավ է, որ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հրաժարվել է Շվեյցարիա գնալ, որպեսզի ՖԻՖԱ-ի պաշտոնյաներն իր ներկայությունից իրենց ճնշված չզգան:






Facebook
Tweet This
Email This Post
